Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել իշխող կոալիցիայի առաջարկած սահմանադրական ուղղումներին, որոնք սահմանափակում են վարչապետի լիազորությունները և պահպանում են խորհրդարանական վերահսկողությունը կառավարությունում կադրային փոփոխությունների նկատմամբ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ուղղումը մտցվում է 2010 թ ընդունված սահմանադրության տարբերակում, որն ուժի մեջ է մտնում այս տարվա հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դրանում վարչապետի լիազորությունները զգալիորեն ընդլայնված են:











































