Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում, Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 42-ամյա Վահե Ասեյանը իրեն ամրակցված Kia մակնիշի 612 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 16-ամյա Գևորգ Խաչատրյանին:
Վ. Ասեյանը աշխատում է «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում






































