Պակիստանյան մզկիթների իմամները դիմել են իրենց հոտին՝ «Իմ դուստրն օրհնություն է, ոչ թե՝ անեծք» կարգախոսով միջոցառմանը մասնակցելու կոչով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նման միջոցառումների կազմակերպման առիթ են հանդիսացել մի շարք դեպքեր, այդ թվում հոր կողմից 6 ամսական դստերը տրորելու դեպքը: Դա տեղի էր ունեցել այն պատճառով, որ նա ակնկալել էր որդի ունենալ:
Նման դեպքերը բավականին հաճախակի բնույթ են կրում և կապված են պակիստանյան հասարակության մշակութային դիրքորոշման, ինչպես նաև իրավական համակարգի հետ, որը օրենքի ողջ խստությամբ չի պատժում ծնողներին նման հանցագործությունների համար:








































