Լաս-Վեգասի հայտնի տեսարժան վայր հանդիսացող «Վենետիկյան ջրանցքները» վերանորոգման ժամանակ չորացել են: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Սա առաջին անգամ է, երբ Venetian հյուրանոց-խաղատան ջրանցքները վերակառուցման համար փակվել են 1999-ին բացվելուց հետո: Թեմատիկ հյուրանոց-խաղատունը շահագործող Las Vegas Sands ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ վերանորոգումը կավարտվի 2013-ի հոկտեմբերի կեսին:
Ջրանցքների կապույտ գույնը ժամանակի ընթացքում խունացել է, ներկայում դրա վերականգնման փորձ է արվում: Զբոսաշրջիկները գանգատվում են իրականացվող շինաշխատանքներից:
Գոնդոլներով ուղևորության տոմսի արժեքը սկսվում է 19.85 դոլարից: Տարեկան գոնդոլներով շրջում է ավելի քան 500 հազար զբոսաշրջիկ:










































