Ամերիկյան տաբլոիդները շարունակում են նորություններ հրապարակել այն մասին, որ 44-ամյա աստղը երեխայի է սպասում, մինչդեռ դերասանուհին արդեն կորցրել է մայրանալու հույսը:
Բրիտանական MailOnline-ը հաղորդում է, որ Ջենիֆերը փորձում է հղիանալ արդեն մեկ տարի, սակայն որևէ հորմոնալ թերապիա կամ արհեստական բեղմնավորում արդյունք չի տալիս:
«Յուրաքանչյուր նորություն, թե ինքը հղի է, նրան խելագարության է հասցնում և ուժեղ ցավ պատճառում: Ջենիֆերը մեկ տարի փորձում է հղիանալ, սակայն ոչինչ չի ստացվում: Այստեղից էլ՝ ավելորդ քաշը: Նա իսկապես գիրացել է հորմոնալ թերապիայի հետևանքով, բայց նրա կլորացած փորիկը համարում են հղիության հաստատում: Ցավոք, դա այդպես չէ: Հանրության առաջ Ջենիֆերը ժպտում է ու երջանիկ տեսք ունի: Սակայն նա շատ է վախենում, որ արդեն երբեք չի մայրանա»,- գրում է պարբերականը:
Դերասանուհու փեսացուն՝ Ջասթին Թերուն, աջակցում է իր հարսնացուին ու նրա հետ անցնում բոլոր բժշկական ստուգումները՝ երջանիկ ծնողներ դառնալու ակնկալիքով:








































