Wednesday, 01 05 2024
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ

Ռուսական սապոգն ու օկուպացված Հայաստանի թշվառությունը

Ռուսական ռազմաբազան ոչ միայն խորհրդանշում է Հայաստանի ռուսական գաղութացումը, այլև բոլոր առումներով լարվածության օջախ է դարձել Գյումրիի, Շիրակի մարզի համար: Ռազմաբազան դարձել է Գյումրիի քրեածին աղբյուրներից մեկը՝ կոռումպացված և փնթի կառավարման հետևանքով: Խոսքը չի վերաբերում միայն Պերմյակովի ոճիրին, չկա ամիս, որ ռազմաբազայի ծառայողը չհայտնվի քրեական պատմությունների կիզակետում:

Շիրակի մարզի գյուղերը դարձել են ռուսական սանձարձակության, կայսերական քմահաճույքների զոհը: Մարմաշեն գյուղի բնակիչները մամուլին ահազանգել են, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան իրենց ցանքատարածություններով անցուդարձ անելով՝ վնասում է կերային մշակաբույսերը: Տանկերը գյուղում վնասներ են հասցրել մոտ 12 հեկտար ցանքատարածությունում: Միայն Մարմաշենը չէ, այդ վիճակում են հարակից մի քանի գյուղեր: Պոլիգոններ գնալու ժամանակ ռուսները խախտում են իրենց ճանապարհային քարտեզը և մտնում են գյուղացիների մասնավոր դաշտեր:

Ի դեպ, ուշագրավ է, որ Մարմաշենի գյուղապետը երեկ եղել է բողոքավորների, ահազանգողների շարքում, սակայն այսօր արդեն լղոզել է իր խոսքը՝ չնայած ռազմաբազան գյուղացիներին որևէ լումա չի հատուցել, և համոզված ենք՝ չի հատուցելու: Գյուղապետի մոտ երեկ, ըստ ամենայնի, խոսել է քաղաքացու արժանապատվությունը, այսօր արդեն՝ ռուսահպատակ իշխանությանը նրա պատկանելության հանգամանքը:

Երբ երկիրը չի ունենում իր ինքնիշխանությունը հարգող իշխանություն, էլ ինչ սպասես խեղճ գյուղացուց, ով թալանվում է մի դեպքում՝ սեփական կոչվող իշխանության կողմից, այլ դեպքում՝ նվաստացվում է իբրև թե բարեկամ երկրի զինվորականների կողմից, ովքեր Հայաստանում իրենց պահում են օկուպանտի պես:

Պրակտիկ քաղաքականության տեսանկյունից գուցե այս պահին իրատեսական չէ բարձրացնել ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում փակելու հարցը, բայց միանգամայն տրամաբանական ու հիմնավորված է ռուսներից առնվազն պահանջել, որպեսզի նրանք իրենց պահեն ոչ թե օկուպանտի, այլ հյուրի կարգավիճակով՝ հարգելով մեր օրենքներն ու արժանապատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում