2013թ. սեպտեմբերի 19-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Աբու Դաբիի, Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունների մասնակցությամբ սկսվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության օրհներգին հաջորդել են Տերունական Աղոթքը և ՀՀ նորընծա քաղաքացիների անձնագրերի հանձնումը:
Օրվա պատգամով հանդես է եկել ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության անցած ուղին ու ձեռքբերումները և անդրադարձել է ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին:
Այնուհետև իր մաղթանքն է փոխանցել Կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ վրդ. Սարգիսյանը:
Երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի է ունեցել հյուրասիրություն:









































