Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ինչո՞ւ առաջին դասարանցիներն ապահովված չեն մաթեմատիկայի գիրք-տետրերով

Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը առաջին դասարանցիների՝ մաթեմատիկայի գիրք-տետրերով ապահովված չլինելու խնդրով ծնողների ահազանգի հիման վրա նամակ-հարցում է ուղարկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նամակում ասված է.

 «Ծնողներն  ահազանգում են այն մասին, որ առաջին դասարանում սովորող իրենց  երեխաների դասարանում ոչ բոլորն են ապահովվել  մաթեմատիկայի նոր գիրք-տետրերով, այլ երեխաներին տրվել են անցյալ տարվա արդեն  օգտագործված գիրք-տետրերը, որոնց վրա գրված է՝ վերադարձման ենթական չէ: Ծնողներին խորհուրդ է տրվել  կամ օգտագործված գրքերում գրվածները ջնջել, կամ գրախանութներից  1500 դրամով  գնել նորն  այն դեպքում, երբ  պետությունը տարրական դպրոցի դասագրքերը տրամադրում է  անվճար: Ի դեպ «Facebook» սոցիալական ցանցով այս մասին գրել են նաև Ձեզ:

 Պարզվեց, որ այս անթույլատրելի երևույթը համատարած է: Ո՞վ  է համարձակվել խեղաթյուրել պետության այս պարտականությունը և ծնողին առաջարկել դասագիրքը գրախանութից   գնել այն դեպքում, երբ հրատարակիչներն ու տպարանները  իրավունք չունեն տարվա այս ժամանակահատվածում վաճառքի հանել  դասագրքերը: Նրանք դասագրքերն իրավունք ունեն վաճառելու միայն հոկտեմբերին, երբ դպրոցներում դրանց բաշխումն արդեն  համարվում է ավարտված և վաճառքի հանված դասագրքերի շապիկը պետք է տարբեր լինի դպրոցին տրամադրվածից:

 Խնդրում եմ պարզաբանել, թե.

  1.պետբյուջեից  հատկացվե՞լ  է   արդյոք տարրական դասարանների դասագրքերի  տպագրման համար նախատեսված  գումարը և որքա՞ն,

 2.տպագրված դասագրքերի քանակը համապատասխանո՞մ է արդյոք   դպրոցներից ստացված պատվերների   քանակին,

 3.մասնավորապես,  առաջին դասարանի մաթեմատիկայի  քանի՞ դասագիրք է տպագրվել   և   ինչո՞ւ  դպրոցներում առաջին դասարանցիներն ապահովված չեն  հատկապես մաթեմատիկայի դասագրքերով,

 4.ընդհանրապես դպրոցներում   աշակերտներն  ապահովվա՞ծ  են  դասագրքերով:

 Շնորհակալություն համագործակցության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում