Երբ Հայաստանը Մաքսային միությանը միանալու պատրաստակամություն հայտնեց, Եվրամիությունը հետխորհրդային տարածքի երկրներին սկսեց ավելի ակտիվորեն փորձել ներգրավել «Արևելյան գործընկերությունում»՝ հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
«Բրյուսելում չափազանց հիվանդագին են ընդունել Մաքսային միությանը ենթադրաբար միանալու Հայաստանի ղեկավարության որոշումը»,- ասել է Պուշկովը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Դա շոկ էր, այն ընկալվեց որպես հակահարձակման անցնելու ազդանշան»,- ասել է նա ու հավելել, որ դա ազդանշան էր, որ «Արևելյան գործընկերության» ողջ ծրագիրը՝ ուղղված ցածր գնով ԱՊՀ մի շարք երկրներին ԵՄ քաղաքականությանը փաստացի ենթարկելուն, նրանց իր հետաքրքրությունների ոլորտում ներառելուն, կարող է հայտնվել ձախողման սպառնալիքի տակ:
Նա նշել է, որ հենց այդտեղից էլ հայտնվել է հետխորհրդային երկրներին ճնշելու մեջ Ռուսաստանին մեղադրող Եվրախորհրդարանի բանաձևն ու Ֆյուլեի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ն ցանկանում է օժանդակել Ուկրաինայի ինքնիշխանությանը, որպեսզի Ուկրաինան ունենա սուվերեն որոշումներ կայացնելու բոլոր իրավունքները:








































