Empire State Building-ի սեփականատերերը ծրագրում են վաճառել շենքը կառավարող ընկերության բաժնետոմսերի մի մասը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ընկերության փաստաթղթերին:
Empire State Realty Trust-ը մտադիր է նյույորքյան ֆոնդային բորսայում բաժնետոմսերի տեղաբաշխումից 1 մլրդ դոլար ստանալ: Մոտ 71.5 մլն բաժնետոմսերը կառաջարկվեն 13-15 դոլարով:
Երկնաքերը ընկերության գլխավոր ակտիվն է: Այն բացվել է 1931-ին՝ Մեծ դեպրեսիայի տարիներին, և մինչև 1972 թվականը համարվել է ամենաբարձր շինությունն աշխարհում: Նրանից տիտղոսը խլել էր Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնը:








































