Wednesday, 01 05 2024
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում

Օլիգարխիան` Պուտինի և Սարգսյանի ճորտերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակակից Ռուսաստանում օլիգարխների հետ խնդիրներ չի տեսնում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ 20 տարի առաջ իրեն ապշեցրել էր Մոսկվայում «խարդախների թիվը»: Բնականաբար, Պուտինը հիմա օլիգարխների հետ խնդիրներ չի ունենա, որովհետև նա իր իշխանության առաջնահերթություն դարձրեց Ելցինի ժամանակ ձևավորված օլիգարխիայի ոչնչացումը` մի մասին բանտ նստեցնելով, մյուսներին երկրից վռնդելով, նույնիսկ ոմանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելով: Իհարկե, Պուտինի խնդիրն իրավական երկիր ստեղծելը չէր, նա սեփական ճորտերին էր «նշանակում» օլիգարխ իր անձնական իշխանությունը հաստատելու, ամրապնդելու համար:

Նույն գործընթացն է տեղի ունենում Հայաստանում: Մեր երկրում վայրի օլիգարխացումը սկսվեց 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ Վազգեն Սարգսյանի բացակայությունը հասարակության տականքի ձեռքերն ազատեց, ու Հայաստանում վերջնականապես ձևավորվեց համակարգ, որը միայն անվանապես կապ ունի պետության հետ, իրականում` բարգավաճում է պետության և հասարակության հաշվին` խժռելով երկրի ինքնիշխանությունը, քաղաքացիների ազատությունը:

Քոչարյանի իշխանության վերջում սեփական օլիգարխիան ստեղծեց Սերժ Սարգսյանը` դնելով իր ապագա իշխանության ստրուկտուրալ, կադրային, ֆինանսական հիմքերը: Երբ Սարգսյանի իշխանության առաջին տարիներին նրա շրջապատն անընդհատ խոսում էր Քոչարյանի ժառանգությունից ձերբազատվելու անհրաժեշտության մասին, խոսքը չէր վերաբերում օլիգարխիկ համակարգի վերացմանը, այլ օրակարգային էր սեփական օլիգարխիայի ամրապնդումը, մեծ հաշվով` Սերժ Սարգսյանի լիակատար վերահսկողության հաստատումն օլիգարխիկ համակարգի նկատմամբ: Երբ ինչ-որ փուլում համակարգից դուրս դրվեց Գագիկ Ծառուկյանը կամ ավելի ուշ` նվազեցվեց նրա դերակատարությունը, դա չի ենթադրում պայքար օլիգարխիայի դեմ: Ընդամենը տեղի էր ունենում ֆիլտրում` օլիգարխիկ սեգմենտի նկատմամբ Սարգսյանի իշխանությունն ուժեղացնելու նպատակով: Նույն ֆիլտրման արդյունքում «խաղից» դուրս մնացին Միխայիլ Բաղդասարովը, Հարութ Փամբուկյանը, խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ և հետո` Գագիկ Խաչատրյանն ու Մհեր Սեդրակյանը: Նույնիսկ այն հանգամանքը, որ պետական համակարգից դուրս են մղվում նշային այնպիսի ֆիգուրներ, ինչպիսիք են` Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը կամ Սուրիկ Խաչատրյանը, չի նշանակում, որ քրեաօլիգարխիան հեռացվել կամ պարտվել է: Այդպիսի բան չի եղել, քանի որ Սերժ Սարգսյանը` քրեաօլիգարխիայի հիմնական խորհրդանիշը, միանձնյա շարունակում է վերահսկել իշխանությունը: Վերջին մեկ տարվա փոփոխությունները գուցե արմատական էին, որովհետև ուղղված էին քրեաօլիգարխիկ այնպիսի ստատուս-քվոյի հաստատմանը, որը կերաշխավորի Սերժ Սարգսյանի իշխանությունը, եթե նույնիսկ նա 2018-ի ապրիլին ֆորմալ առումով դադարի ղեկավարել երկիրը: Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին այլընտրանք չէ նաև այդ առումով, որովհետև նա ավելի քիչ ազդեցություն ունի, քան նույնիսկ նախագահի շրջապատի շատ օլիգարխներ: Սերժ Սարգսյանի համակարգում նա նույնպիսի ճորտի կարգավիճակ ունի, ինչպես մյուս օլիգարխները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում