Իտալիայի տրանսպորտի նախարարությունը դադարեցրել է հունվարին խորտակված Costa Concordia նավի կապիտանի արտոնագրի գործունեությունը:
Ինչպես հողորդում է Corriere della Sera պարբերականը, տրանսպորտի նախարար Մաուրիցիո Լուպին Սկետինոյի արտոնագրի գործունեության դադարեցման մասին հրամանագիրը ստորագրել է դեռևս ամռանը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Ավելի վաղ Սկետինոն, որը մեղադրվող կողմն է նավի խորտակման մասին դատական գործում, հայտարարել էր, թե երազում է վերադառնալ աշխատանքի:
Costa Concordia նավը, որում գտնվել է 4200 մարդ, խորտակվել է Տոսկանայի ափերի մոտ 2012 թ. հունվարին: Աղետի զոհ է դարձել 32 մարդ: Գրոսետո քաղաքի դատախազությունը աղետից անմիջապես հետո Սկետինոյին մեղադրեց ոչ կանխամտածված սպանության, մարդկանց վտանգի մեջ թողնելու համար:







































