Saturday, 13 06 2026
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ

Վերահսկողության մեխանիզմներ ՀՔԾ-ի, դատախազության և ԱԱԾ-ի նկատմամբ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նոր ծրագիրը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մշտապես ուշադրության կենտրոնում ունենալով հասարակության շահերը և մարդու իրավունքների վիճակը Հայաստանի Հանրապետությունում 2013թ. հուլիսի 1-ից սկսել է «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը` որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագիրը:
Ծրագիրը իրականացվում է Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) և Բաց Հասարակության հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել վերահսկողության մեխանիզմներ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության նկատմամբ, որպես ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման երաշխիք:

Ծրագրի խնդիրներն են.

1.Բացահայտել ՀՀ-ում հատուկ քննչական ծառայության, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը կարգավորող ազգային օրենսդրության բացերը և թերությունները միջազգային նորմերի և առաջարկությունների տեսակետից` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ ) և ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներ/օրենքներ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիա:

2.Բացահայտել ՀՔԾ-ի, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ ձեռքբերելով տեղեկատվություն ՀՔԾ-ի, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության կողմից քննված և ավարտված գործերի վերաբերյալ:

3.Բարձրացնել հասարակության իրազեկությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, այդ իրավունքների խախտումների կանխարգելման հնարավորությունների վերաբերյալ:

4.Նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և խախտումների կանխարգելմանը ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և ազգային անվտանգության ծառայության աշխատանքը/գործունեությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանն ուղղված օրենսդրական առաջարկությունների մշակման և ներկայացման միջոցով:

Ծրագիրը նախատեսվում է իրականցնել 1 տարում և հիմնականում կներառի խնդիրների բացահայտում՝ օրենսդրական վերլուծությունների, դատական քննության մշտադիտարկման, ավարտված գործերի վերաբերյալ, խնդիրները հանրային օրակարգ բերելով և աջակցելով համակարգային փոփոխությունների և բարեփոխումների իրականացմանը:

Ծրագրի շրջանակներում այժմ իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը կարգավորող օրենքների, օրենսդրական ակտերի և կառավարության որոշումների ուսումնասիրություն, որը իրականացվում է հետազոտությունների և համապատասխան մարմիններ հարցումներ ուղարկելու միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում