Մեծ Բրիտանիայի 2 ամսական արքայազն Ջորջը հռչակվել է Լոնդոնի ամենաազդեցիկ դեմք՝ ըստ Evening Standard պարբերականի վարկածի: Ամենամյա Power-1000 վարկանշային աղյուսակում գահաժառանգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Ինչպես ընդգծում է ITAR-TASS-ը, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծոռը ծնվելուց անմիջապես հետո դարձել է «մոլորակում Լոնդոնի ամենագլխավոր ներկայացուցիչը»: Շնորհիվ համաշխարհային ԶԼՄ-ների ջանքերի՝ երեխան դարձել է լեգենդ դեռ մինչ լույս աշխարհ գալը:
Փոքրիկ արքայազն Ջորջը խլել է առաջնության դափնին անգամ Լոնդոնի հայտնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնից:
Հուլիսից Անգլիայի բանկը ղեկավարող Մարկ Քարնին հայտնվել է վարկանշային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտնվել են համապատասխանաբար 4-րդ ու 5-րդ տեղում:
The Power 1000-ի ամենամյա ցուցակում ընգրկվում են ֆինանսական հատվածի, թատրոնի, սպորտի, երաժշտության ու քաղաքականությասն ներկայացուցիչներ:











































