Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ թիմը պատրաստ է փոփոխությունների ենթարկել իր խաղը: Արգենտինացու կարծիքով` կատալոնացիները պատրաստ են խաղալ` ելնելով պաշտպանության գծից կամ հիմնվելով հակագրոհների վրա:
««Բարսելոնա»-ն հասել է մի կետի, որի արդյունքում պետք է փոփոխությունների ենթարկի իր խաղը: Որքան շատ մարտավարական սխեմաներ ունենանք, այնքան լավ կլինի մեզ համար:
Ժամանակակից ֆուտբոլում մրցակիցները կարողանում են պատրաստվել առաջիկա խաղին: Այդ պատճառով մենք պետք է փորձենք զարմացնել նրանց»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:









































