Thursday, 18 06 2026
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան

Կոնգրեսն ականազերծեց դաշտը

Հայ ազգային կոնգրեսը երեկ հերթական բազմամարդ հանրահավաքն անցկացրեց, որի ընթացքում հնչող ելույթների լեյտմոտիվը մեկն էր` Կոնգրեսը գնում է արտահերթ ընտրության և նույնիսկ պատվիրակություն է ձևավորում և իշխանությանն առաջարկում է համանման պատվիրակություն կազմել և նստել բանակցության:

Պետք է ասել, որ Կոնգրեսը հերթական անգամ մեկ քայլ առաջ անցավ իշխանությունից, քանի որ այդպիսի առաջարկ, թերևս, պետք է աներ իշխանությունը` համաներման ակտից հետո: Սակայն իշխանությունը կարծես թե դեռ գտնվում է որոշակիորեն տղայական ընկալումների ազդեցության տակ և նրա համար ընդդիմությանը ձեռք մեկնելը ինքնասիրության կամ այսպես ասած` թասիբի հարց է. իշխանության թասիբը բավականացնում է ընդամենն ընդդիմության մեկնած ձեռքը բռնելուն: Սակայն, տվյալ պարագայում, եթե փորձենք խորությամբ նայել իրավիճակին, կարևորն իհարկե իշխանության առաջինը կամ երկրորդը լինելը չէ, այլ լինել ընդհանրապես: Այսինքն` կարևոր է, որ իշխանությունը այս անգամ էլ ադեկվատ գտնվի և ընդունի Կոնգրեսի քաղաքական առաջարկը:

Խոսքը, ինչպես այդ մասին նշեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, արտահերթ ընտրության պահանջն ընդունելու մասին չէ, այլ ընդամենը դրա քննարկում սկսելու: Թող իշխանությունը փորձի ընդդիմության պահանջին հակադարձել տրամաբանված հակափաստարկներ` բանավեճի ֆորմատում, ինչն էլ տեղի կունենա հասարակության աչքի առաջ:

Մայիսի 31-ի հանրահավաքի բազմամարդությունը վկայեց, որ թեև շատ շրջանակների, հանրահավաքի մասնակիցների տարբեր շերտերի տարբեր, ոչ միարժեք արձագանքներին ու ընկալումներին, այդուհանդերձ հետաքրքրությունն առկա գործընթացի հանդեպ զգալի է, սպասում կա, հետևաբար իշխանություն-ընդդիմություն բանավեճը վայելում է հասարակական պահանջարկ: Ավելին, բանավեճն ինքնին արդեն ընտրություն է, քանի որ չկողմնորոշված, այսպես ասած` չեզոք, «օֆշորային» հասարակական զանգվածը հենց բանավեճով է կատարում իր ընտրությունը: Այլ կերպ ասած` ընդդիմությունն իշխանությանն առաջարկում է պայքար հասարակության այդ «օֆշորային» հատվածի համար, որը զգալի թիվ է կազմում: Բացի դրանից, ընդդիմությունը նաև հրապարակավ ներկայացնում է իր օրակարգը` քննարկման բացառիկ հարցը արտահերթ ընտրություն, իսկ պահանջները` կադրային էական պաշտոնանկություններ:

Եվ այստեղ կարևոր չէ նաև, թե օրինակ` ընդդիմությունն ինքը հավատո՞ւմ է, արդյոք, իր իսկ առաջ քաշած օրակարգի հեռանկարայնությանը: Ի վերջո, քաղաքականությունը ոչ միայն հնարավորի, այլ թերևս ավելի շատ անհնարի արվեստն է, քանի որ հնարավորն ինքնին հնարավոր է, իսկ քաղաքականությունը նոր հնարավորությունների ստեղծմանը միտված ոլորտ է: Ընդդիմությունն իր առաջարկով փորձում է ստեղծել նոր հնարավորություն, ընդ որում` թե՛ իր, թե՛ իշխանության, թե՛ նաև մյուս քաղաքական ուժերի համար, որոնք ընդդիմությանը մեղադրում են իշխանության հետ հերթական ընտրական գործարքի գնալու հարցում: Դե թող, ուրեմն, հիմա նրանք էլ ընդունեն Կոնգրեսի առաջարկն ու իրենք էլ հայտ ներկայացնեն միանալ արտահերթ ընտրությունների հասնելու Կոնգրեսի հռչակած գործընթացին և իշխանության հետ այդ թեմայով հնարավոր բանակցությանը:

Այսինքն` ակնհայտ է, որ ընդդիմության հայտարարած արտահերթ նշանաբանը նաև բավականին զրկում է մանևրելու հնարավորությունից մյուս ուժերին, որոնք դուրս են մնացել ներքաղաքական պողոտայից և հայտնվելով մայթեզրին, փորձում են ամեն ինչ անել այնտեղ խցկվելու համար: Ընդդիմությունը տալիս է այդ հնարավորությունը, դե թող գնան, եթե այդ ամենն իրականում նրանց համար քաղաքական հավատամք է, ոչ թե դերասանական հմտություն:

Ամփոփելով մայիսի 31-ի հանրահավաքը և շրջանցելով ինքնին խոսուն և ավելորդ մեկնաբանությունների կարիք չունեցող էմոցիոնալ բաղադրիչը` կապված քաղբանտարկյալներ Փաշինյանի և Միքայելյանի ներկայության հետ, թերևս կարելի է ասել, որ Կոնգրեսի առաջնորդը, այսպես ասած, երկրորդ փուլից առաջ տրված հանգամանալից բացատրություններով փորձեց ականազերծել առջևի ճանապարհը: Թե ինչքանով դա հաջողվեց` կերևա թերևս առաջիկայում, առավել ևս այն, որ ընդդիմությունը հաջորդ հանրահավաքի կոնկրետ օր չնշանակեց, երևի թե նշանակում է, որ ընդդիմության առաջնորդի մոտ, այդուհանդերձ, դեռևս կան դիմացը եղած ականների մտավախություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում