Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ջուլիետա Ալեքսանյանը ճանաչվել է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի հաղթող

Հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձան Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի հաղթողները։ Առաջին մրցանակի արժանացավ Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիետա Ալեքսանյանը, երկրորդ մրցանակը շնորհվեց Ազամատ Ժելտիրգուզովին (Ղազախստան, բարիտոն), երրորդ մրցանակակիր դարձավ Գագիկ Վարդանյանը (Հայաստան, բարիտոն)։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը։ Տարբեր կազմակերպությունների, մրցույթի ժյուրիի անդամների կողմից շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ։

Մրցույթի մասնակից Լիլիանա Նատալի Բյուիքիանսը (ԱՄՆ, սոպրանո) հատուկ մրցանակների արժանացավ Կոմիտասի երգի, ինչպես նաև 17-18-րդ դարերի արիայի լավագույն մեկնաբանությունների համար: Հայ կոմպոզիտորի երգի/ռոմանսի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակ ստացավ Գագիկ Վարդանյանը: Ազամատ Ժելտիրգուզովն արժանացավ ռուս կոմպոզիտորի արիայի լավագույն մեկնաբանության և ազգային երգի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակների: Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայից արիայի լավագույն մեկնաբանության համար մրցանակներ շնորհվեցին Ազամատին և մրցույթի հաղթող Ջուլիետա Ալեքսանյանին: Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացավ Տիգրան Օհանյանը (Հայաստան, տենոր): Լավագույն կոնցերտմայստեր ճանաչվեց Ելենա Վարդազարյանը: Եղան նաև այլ մրցանակներ։

Խաչատրյանի անվան մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն առանձնացրեց այն փաստը, որ տարբեր երկրներից ժամանած մասնակիցները սովորեցին և կատարեցին Կոմիտասի ու այլ հայ կամպոզիտորների գործեր։ Արմեն Սմբատյանը նշեց, որ նման մրցույթները մեծ դեր են կատարում երիտասարդ տաղանդներին բացահայտելու, նրանց ճանաչելիություն պարգևելու հարցում։

Ժյուրիի նախագահ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշեց, որ շատ հաճելի էր այս օրերի ընթացքում աշխատել իր գործընկերների հետ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` բարձր մակարդակով կազմակերպված մրցույթի համար:

Կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանն իր ելույթում նշեց, որ իր համար մեծ պատիվ էր լինել ժյուրիի անդամ. «Նման մրցույթներում երգիչները մրցում են իրենց անձի հետ: Բոլոր մասնակիցները բարձր մակարդակով երգող արվեստագետներ են: Մաղթում եմ հաջողություններ և նորանոր նվաճումներ»:

Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ջուլիետա Ալեքսանյանը խոստովանում է, որ առաջին հորիզոնական գրավելն իր համար անսպասելի է, հաճելի ու պատասխանատու։ Երգչուհին մի քանի միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ Նա ասում է, որ մրցույթներին մասնակցությունը հաղորդում է էմոցիաներ, մեծ փորձ, վստահություն, և ռեալ կարողանում ես գնահատել ուժերդ։ Ջուլիետայի հետագա ծրագրերը կապված են երգեցողության հետ, քանի որ, ինչպես ինքն է ասում, շատ սիրում է բեմն ու երգարվեստը։

Երեկոյին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում հովանու ներքո անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։

Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում