ԱՄՆ-ը փակել է իր օդային տարածքը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օդանավի համար՝ փոխանցում է AFP-ն:
Հաղորդվում է, որ Մադուրոն Չինաստան է ուղևորվել: Կատարվածի պատճառներն անհայտ են:
Կարակասն այդ քայլն անվանել է ագրեսիայի դրսևորում:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին էլ Արևմտյան Եվրոպայի երկրներն էին իրենց օդային տարածքով թռիչքն արգելել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի համար: Այդ քայլը պատճառաբանվել էր նրանով, որ Մոսկվայից վերադարձող Մորալեսի օդանավում կարող է թաքնված լինել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:






































