Սեպտեմբերի 18-ին Ջակարտայում հայտարարել են «Միսս մուսուլմանական աշխարհ» մրցույթի հաղթողին: Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, թագը և տիտղոսը շնորհվել է Օբաբիա Աիշա Այջբոլ անունով աղջկան, ով ներկայացրել է Նիգերիան:
Այս մրցույթն, ի տարբերություն Բալիում անցնող «Միսս աշխարհ 2013» մրցույթին, չի քննադատվել Ինդոնեզիայի իշխանությունների կողմից:





































