Երգչուհի Անժելիկա Վարումը նոր տեսահոլովակ է նկարահանել «Ես միշտ քեզ հետ եմ» երգի հիման վրա: Նկարահանումները Կիևում են անցկացվել՝ հորդառատ անձրևի տակ: Ամբողջ նկարահանող խումբը թաքնվել է անձևանոցների տակ, իսկ Վարումը լավ թրջվել է: Երգչուհու խոսքերով՝ ինքը վաղուց այդպես չէր մրսել:
Վարումը չի հրապարակել իր տեսահոլովակի սյուժեն, սակայն գլխավոր թեման պարզ է: Սա պատմություն է բաժանության և այն մասին, թե ինչպես է տղամարդը փորձում վերադարձնել իր սիրեցյալին: Անժելիկան մարմնավորել է գլխավոր հերոսուհուն, իսկ ահա նրա երկրորդ կեսի դերի համար դերասան են հրավիրել: Վերջինս իր սիրելիին պահելու համար ստիպված է ուժի դիմել: Ընդհանուր առմամբ, տեսահոլովակը կրքոտ և զգացմունքային է:
Instagram-ում դերասանուհին տեսահոլովակից մի կադր է հրապարակել և գրառում արել. ««Ես միշտ քեզ հետ եմ» տեսահոլովակի նկարահանումները Կիևի փողոցներում ծեծկռտուքի են վերածվել»:
Վարումը խոստովանել է, որ այդպիսի տեսարաններ իր և Ագուտինի միջև հնարավոր չեն: «Ես ոսկի կին եմ, ամուսինս էլ վատը չէ»,- ընդգծել է նա:













































