Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում լրագրողները ռեփեր Քանյե Ուեսթին լուսանկարել են oversize ոճի լայն մոխրագույն թիկնոցով, հաղորդում է spletnik-ը:
Անանուն աղբյուրների համաձայն` ռեփերը մտադիր է փոխել իր սիրեցյալի` Քիմ Քարդաշյանի կերպարը և ակտիվորեն առաջարկում է նրան հեռանալ ընտանեկան PR-մեքենայից` սեփական կարիերայի վրա կենտրոնանալու համար:
Աղբյուրների խոսքերով` Քիմը դեմ չէ, սակայն մի «բայց» կա` չնայած Քանյեի արգելքին, նա շարունակում է գաղտնի կերպով շփվել լուսանկարիչների հետ` հաղորդելով նրանց, թե որտեղ է ինքը և ինչ ծրագրեր ունի:
Միևնույն ժամանակ արվել են «նոր Քիմ» ստեղծելու առաջին քայլերը. Նա հրաժարվել է ընտանեկան մենեջերի ծառայություններից:










































