Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Հայաստանի զինանոցի դատարկ անկյունը

Հայաստանում բավական բուռն հասարակական-քաղաքական և քաղաքացիական իրադարձությունների շրջան է, որպեսզի հասարակությունը հասցնի հետևել կամ էլ բավարար ուշադրության արժանացնել այն, ինչ տեղի է ունենում, այսպես ասած, ստեղծագործական միություններում: Հիմա դրանց ժամանակը չէ, դրանք ավելի պասիվ շրջանի համար հարմար շոուներ են: Իսկ այդ միություններում, ինչպես միշտ, պայքար է ներքին դասավորության համար:

Գրողների միությունում շուտով հավանաբար սպասվում են բուռն կրքեր, ինչպես միշտ, քանի որ միության նախկին նախագահ, հանգուցյալ Լևոն Անանյանի փոխարեն պետք է նոր նախագահ ընտրվի, իսկ Կոմպոզիտորների միությունում էլ մի խումբ կոմպոզիտորներ վիճարկում են Ռոբերտ Ամիրխանյանի նախագահությունը: Այս ամենը հայաստանյան ստեղծագործական միությունների համար անկախության սովորական առօրյա է, որը առաջին հայացքից ոչ մի կապ չունի հասարակության կյանքի և հոգսերի հետ: Սակայն իրականում այս ամենը անմիջականորեն ազդում է հասարակության և պետության կյանքի վրա:

Ազդեցությունը միգուցե չունի ուղղակի դրսևորումներ, սակայն այս ամենը վկայում է Հայաստանում մտավորական կոչվող շերտի թշվառության մասին: Խոսքն, անշուշտ, բոլոր մտավորականների մասին չէ, առավել ևս, որ մտավորական հասկացությունը խիստ անհատական հասկացություն է: Սակայն Հայաստանում այս անհատականության ինստիտուտը չի ձևավորվում հենց կոլեկտիվ կռիվների արդյունքում, որոնք էլ մղվում են հանուն այս կոլեկտիվացման համակարգողի իրավունքի, որը պետք է վարձու աշխատանքի անցնի իշխող համակարգի մոտ: Եվ այս վարձու աշխատանքի իմաստը, նպատակը հենց դա է՝ թույլ չտալ, որպեսզի հասարակության մոտ ձևավորվեն պատկերացումներ մտավորական անհատականության, անհատ մտավորականի մասին, ստեղծագործողի, ստեղծագործության, ստեղծագործական ազատության մասին:

Իմաստն ու նպատակը մեկն է՝ կոլեկտիվով ստվերել, ծածկել որևէ լուսավոր այլընտրանք այս դաշտում, անհատականության որևէ օրինակ, որը կարող է ընդունելի դառնալ հասարակության համար և դառնալ ուղենիշ, ձևավորել արժեքներ, գիտակցություն: Մեզ թվում է, որ իրենք իրենց համար պարզապես կռվում են, ու մի քիչ էլ իշխանությունների պատվերն են կատարում, որոնց էլ լսող չկա: Սակայն երևի չարաչար սխալվում ենք, քանի որ լսող կա, որովհետև նրանք վերցնում են ոչ որակով, սակայն քանակով և վերցնում են ոչ պակաս, քան որևէ մեկը կվերցնի որակով:

Որևէ երկրի համար պատմական նման ժամանակահատվածում, երբ հասարակությունն ու պետությունը կանգնած են քաղաքակրթական ճամփաբաժանի առաջ, մտավորական հասկացությունը դառնում է ազգային անվտանգության բաղադրիչներին հավասարազոր մի բան, դառնում է պետության ու հասարակության զինանոցի գործիք: Բայց Հայաստանում այս հասկացությունն աղճատված է և շարունակում է մնալ այդպիսին, նույնացվելով ոչ թե մտքի և ոգու ուժի, կամքի, սկզբունքայնության, արժեքների և առաջադիմության հետ, այլ ստորաքարշության, քծնանքի, կեղծավորության, փարիսեցիության ու երեսպաշտության հետ: Այսինքն` Հայաստանի զինանոցն այս առումով միայն դատարկ չէ: Դա կլիներ չարյաց փոքրագույնը: Այդ դատարկությունը լցրել են զանազան թափոններով, որոնք էլ հետո պարբերաբար «դոզայով» կաթեցնում են հասարակության ուղեղին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում