Pixar անիմացիոն ստուդիան 2014 թ. չի թողարկի ոչ մի մուլտիպլիկացիոն ֆիլմ, հաղորդում է The Wrap պորտալը:
Դա կապված է «Բարեխիղճ դինոզավրը» անիմացիոն ֆիլմի պրեմիերան 2015 թ. նոյեմբեր տեղափոխելու հետ:
Ավելի վաղ ֆիլմը նախատեսված էր թողարկել 2014 թ. մայիսին:
Pixar-ի առաջին ֆիլմը 2015 թ. կդառնա Inside Out մուլտֆիլմը, որի իրադարձությունները ծավալվում են մարդու գլխուղեղում:











































