Օլիմպիական 6-ակի չեմպիոն արագավազորդ Ուսեյն Բոլտը հայտնել է, որ կարող է հրաժարվել կարիերան 2016 թվականին ավարտելու մտքից:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կհեռանա սպորտից 2016 թվականի Օլիմպիական խաղերից հետո:
«Կարծում եմ`հովանավորներս և բոլորը ցանկանում են, որ ես շարունակեմ կարիերաս: Մտածում եմ` հավանաբար արժե՞ ևս մեկ տարի հանդես գալ 2016-ի Օլիմպիադայից հետո: Երկրպագուներս նույնպես խնդրում են ինձ այդ մասին»,- ասել է Բոլտը:








































