2011 թ. ապրիլին Հայաստանի արտաքին ակտիվները (ազատ փոխարկելի արժույթով) կազմել են 1 մլրդ 765 մլն ԱՄՆ դոլար։ Սա երևում է ԿԲ այսօր հրապարակած «Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակից»։
Ընդ որում, նշենք, որ այս տարվա սկզբին Հայաստանի արտաքին ակտիվները կազմել էին 1 մլրդ 865 մլն դոլար։ Այսինքն՝ տարվա սկզբի համեմատ, Հայաստանի համախառն միջազգային պահուստները նվազել են 100 մլն դոլարով։