Friday, 26 06 2026
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը

Սփյուռքի նախարարը նպատակահարմար չգտավ, որ լրագրողները ներկա լինեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողովին

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցները այսօր հանդիպեցին պաշտպանության նախարարությունում ՝ նախարար Սեյրան Օհանյանի և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Համաժողովի սկզբում տիկին Հակոբյանը ողջունեց ներկաներին, կարևորեց նման հանդիպումը պաշտպանության նախարարությունում, որից հետո խոսքը փոխանցեց Սեյրան Օհանյանին:

Պաշտպանության նախարարը իր խոսքում նշեց, որ մեր ժողովրդի պատմությունն այնպիսին է, որ մենք պարտավոր ենք անդրադարձ կատարել անցյալին, դասեր քաղել դրանից և ստանձնել միասնական լինելու պարտավորություն. «Ցեղասպանության խնդրի մասին երկար տարիներ լռել ենք, և միայն 1965-ին առաջին անգամ Ուրուգվայի կողմից դատապարտվեց այս ոճիրը: Դրանից շուրջ կես դար անց մենք հանդիպում ենք, երբ արդեն մոտենում ենք 100-ամյակին, և փորձում ենք այն մոտեցնել եզրագծին»:

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ Ցեղասպանության ճանաչումը մեր բարոյական խնդիրները լուծելու համար է, որը թույլ կտա նաև ֆինանսական և նյութական փոխհատուցում. «Ճանաչումը նաև դատապարտման, երկրագնդի վրա նման ոճիրները կանխելու համար է: Այդ է պատճառը, որ 1988-ին մենք նորից զենք վերցրինք և հայ ժողովրդին պարտադրված պատերազմական իրավիճակից կարողացանք միահամուռ ուժերով, միասնական ձևով հաղթանակով դուրս գալ և թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ եղավ 1915 թվականին»:

Նրա հավաստմամբ՝ շատ կարևոր է տարբեր երկրներում Ցեղասպանության ճանաչումը, և դա կլինի հայ ժողովրդի ու տարբեր կազմակերպությունների միահամուռ աշխատանքի շնորհիվ:

Դեռ Սեյրան Օհանյանը խոսքը չէր ավարտել, երբ հանդիպման համակարգողները լրագրողներին խնդրեցին լքել դահլիճը, քանի որ նպատակահարմար չէր մեր ներկայությունը հետագա քննարկումներին:

Ճանապարհին միջոցառման համակարգողների հետ զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ դա եղել է սփյուռքի նախարարության, մասնավորապես՝ Հրանուշ Հակոբյանի պահանջը: Թե ինչու Ցեղասպանության հետ կապված համաժողովին լրագրողները չկարողացան մինչև վերջ մասնակցել՝ բացի «մենք ինչ կարող ենք անել»-ից և ափսոսանք հայտնող հայացքներից, ոչ մի պատասխան չստացանք:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց տասը րոպե առաջ են տեղեկացրել, որ լրագրողներին համաժողովի առաջին տասը րոպեից հետո խնդրել են հեռանալ դահլիճից: «Իհարկե, դրա մասին ավելի վաղ պետք էր ասել»,- նշեց նա:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում