Պուերտո Ռիկոյում անցկացվում է հանրաքվե՝ կղզու հետագա ճակատագիրը որոշելու նպատակով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Ներկայում կարիբյան կղզին ԱՄՆ-ի հետ ասոցացված պետություն է, որի քաղաքացիներն ունեն ամերիկյան անձնագրեր, վճարում են որոշ ամերիկյան հարկեր, սակայն չեն օգտվում սոցարտոնություններից։
Հանրաքվեն կղզու բնակիչներին երեք ընտրական հնարավորություն է տալիս՝ պահպանել Պուերտո Ռիկոյի ներկա կարգավիճակը, միավորվել ԱՄՆ-ի հետ որպես 51-րդ նահանգ կամ լիակատար անկախություն հռչակել:
Հինգ տարի առաջ նույն հարցով անցկացված հանրաքվեն միանշանակ պատասխան չտվեց:











































