Իրանը Կատար է ուղարկել սննդամթերքով բեռնված 5 օդանավ։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է իրանական Iran Air ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Շահրոհ Նուշաբադին։
«Ներկա պահին Կատար է ուղարկվել 5 օդանավ, որոնցից յուրաքանչյուրում գտնվել է մոտ 90 տոննա սննդամթերք, գլխավորապես՝ միրգ-բանջարեղեն։ Եվս մեկ օդանավ կուղարկվի այսօր։ Մենք ծրագում ենք շարունակել այդ փոխադրումները, քանի դեռ դրանց անհրաժեշտությունը կա»,-ասել է նա՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ օդանավերից բացի, Կատարից Իրան են ուղարկվել նաև 350 տոննա սննդամթերքով բեռնված 3 նավեր։







































