ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլում Ամստերդամի «Այաքս»-ի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գոհ չէ ցուցադրած խաղից:
«Մարտինոն շատ է շփվում ֆուտբոլիստների հետ: Նա մատնանշում է սխալները, որոնք ենթակա են շտկման:
Նա դժգոհ է մեր խաղից: Նույնիսկ 4:0 հաշվով հաղթանակը չփոխեց նրա կարծիքը: Մարտինոն շատ պահանջկոտ մարզիչ է, ինչը կօգնի հաջողության հասնել»:





































