Wednesday, 17 06 2026
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ

Ինչն է սարսափելի այս անհեթեթության մեջ

Ռուսաստանի կրթության ու գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է, որ ԱՊՀ երկրները վերադառնան միասնական տառատեսակի՝ կիրիլիցայի: Այդ առաջարկի վրա կարելի էր ուշադրություն չդարձնել, որովհետև այդօրինակ անհեթեթություններ ռուսաստանյան տարբեր կալիբրի պաշտոնյաները հայտարարում են պարբերաբար: Ինքնին հասկանալի է, որ անգամ Ռուսաստանից Հայաստանի մեծ կախվածության պայմաններում անհնար է պատկերացնել հայկական այբուբենի փոխարեն կիրիլիցա: Խնդիրը տվյալ պարագայում սակայն այն չէ՝ հնարավո՞ր է նման բան, թե՞ ոչ: Նույնիսկ այն էլ չէ, որ ռուսաստանցի նախարարուհին գուցե նաև տրամադրություն է շոշափում, թեև այդուհանդերձ մենք ավելի հակված ենք անհեթեթության վարկածին՝ ոչ թե գիտակցված զոնդաժի:

Տվյալ պարագայում ուշադրության առավել արժանի է այն, թե ո՞ւմ հետ մենք գործ ունենք թե՛ որպես ռազմավարական դաշնակից առանձին վերցրած, թե՛ որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի այսպես ասած համակարգող: Իսկ անվտանգություն ասվածը լոկ ռազմա-տեխնիկական բաղադրիչը չէ, այլ նաև մտածողություն, աշխարհայացք, արժեհամակարգ, նաև հարևանների և այլ սուբյեկտների հետ հարաբերության մշակույթ, այսինքն՝ նաև էթիկա, եթե անգամ չկա համապատասխան գիտակցություն: Բանն այն է, որ Վասիլևայի հայտարարությունը էթիկայից, ընդ որում՝ թե՛ մարդկային, թե՛ միջպետական էթիկայից զուրկ հայտարարություն է: Դա մոտավորապես նույնն է, երբ հայտարարես, որ բոլորը պետք է հրաժարվեն իրենց ծնողներից և ընտրեն մեկ ծնող, ենթարկվեն կամ պատկանեն մեկ հոր:

Իհարկե, զարմանալի չէ, որ կարող է հնչել նման հայտարարություն մի նախարարի շուրթերից, որը ներկայացնում է երկիր, որտեղ բավական աշխույժ թրենդ է «ժողովուրդների հոր»՝ Ստալինի ոգեկոչումն ու «երկրորդ գալստյան» նախապատրաստումը: Սակայն այդ պայմաններում կիրիլիցայի մասին հայտարարությունը զարմանալի չլինելով՝ սարսափելի է: Սարսափելի ոչ թե որպես իրականանալու վտանգ, այլ որպես մտածողության դրսևորում՝ մի ամբողջ պետության մտածողության դրսևորում: Հենց այդ մտածողության դրսևորումն է, որ հանդիսանում է մտահոգիչ ու սարսափելի, քանի որ այն չի արտահայտվի կիրիլիցայի անցման ձևով, բայց անկասկած կգտնի այսպես ասած դրսևորվելու որևէ այլ ձև: Ի վերջո առկա է էներգիան, մղումը, որը արտահայտվում է հերթական անհեթեթ հայտարարությամբ: Իսկ այդ էներգիան ինչ որ տեղից պետք է դուրս գա՝ պարբերաբար: Ու մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ այդ որակի և բովանդակության «էներգիայի» կրող պետությունը հավակնում է մնալ անվտանգության համակարգի այսպես ասած առաջնորդող կամ գերակա: Ու մենք փաստորեն գտնվում ենք այդ մտածողության խնամքի տակ՝ թե՛ այսպես ասած երկկողմանի, թե՛ հավաքական մակարդակում: Զարմանալի չէ, որ լինելով այդ մտածողության, այդ արժեհամակարգի, այդ էթիկայի կամ գիտակցության բացակայության խնամքի տակ, պատմական պարբերական ցիկլերում մենք հայտնվում ենք որոշակի փլատակների տակ: Ընդ որում՝ թե՛ մենք, թե՛ խոշոր հաշվով ամբողջ տարածաշրջանը, բացառությամբ թերևս երկու պետության՝ Թուրքիայի և Ադրբեջանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում