Նիգերի իշխանությունները հայտարարել են Կատարում դեսպանին հետ կանչելու մասին՝ Դոհայի հետ հարաբերությունները խզած արաբական երկրներին համերաշխության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Սենեգալը ևս հայտարարել է Կատարում դեսպանի հետկանչման մասին: Մավրիտանիան հայտարարել է Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին: Գաբոնը դատապարտել է երկրի քաղաքականությունը:
Երկուշաբթի Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման մեջ: Լիբիայի արևելյան մասի, Եմենի, իշխանությունները, նաև Մալդիվները, Մավրիտանիան, Կոմորյան կղզիները ևս ավելի ուշ հայտարարել են Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին:










































