Թուրքիայի Իզմիր քաղաքի հանրապետական դատարանի կողմից ստորագրված օրդերի համաձայն՝ նախօրեին ձերբակալված Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի հիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչին այսօր կալանավորել են: Այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ Քըլըչը կասկածվում է 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ուենցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա թիմակիցների հետ համագործակցության մեջ:
Կազմակերպության կենտրոնական գրասենյակը, սակայն, շտապել է հերքել այս մեղադրանքներն ու հայտարարել ապացույցների անբավարարության մասին՝ կոչ անելով ազատ արձակել Քըլըչին և մյուս իրավապաշտպաններին:









































