Կատալոնիայի ինքնավար համայնքի գործադիր իշխանության ղեկավար Կառլես Պուչդեմոնտը հայտարարել է այն մասին, որ անկախության հանրաքվեն տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ հայտնում է RTVE-ն։
Հարցը, որին կառաջարկվի պատասխանել հանրաքվեի մասնակիցներին, ձևակերպված է հետևյալ կերպ. «Ցանկանու՞մ եք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձևով»։
Պուչդեմոնտը նաև նշել է, որ հանրաքվեի անցկացման մասին որոշումն ընդունվել է Մադրիդի կենտրոնական կառավարության հետ քվեարկության անցկացման հարցով համաձայնուոթյան գալու անհաջող փորձերից հետո։









































