Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Գիտության կոմիտեն գիտության դեմ է աշխատում. Սիներիկ Հայրապետյան

Հայաստանում տարվում է հետամնաց գիտական քաղաքականություն, ինչի մասին է վկայում օրհասական վիճակում գտնվող գիտահամալսարանական ոլորտը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց կենսաֆիզիկոս, դոկտոր պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ բաց նամակ է հղել Վերահսկիչ պալատին՝ ստուգելու պետության կողմից ոլորտին տրամադրված և ծախսված գումարների համապատասխանելիությունը:

«Մեր երկրում գիտությունը թելադրվում է ազգային սերուցք չհանդիսացող գիտական խորհրդի կողմից: Մինչդեռ եվրոպական երկրներում գիտատեխնիկական քաղաքականությունը որոշում են ոլորտի առաջատարները»,- ասաց նա:

Սիներիկ Հայրապետյանը հռետորական հարց հնչեցրեց՝ ո՞ւր են գնում գիտությանը տրամադրվող միլիարդավոր դրամները: «Այդ գումարները ռեստորաննե՞ր են գնում, թե՞ ուր: Գիտության վիճակը ցույց է տալիս, որ հայաստանյան իշխանությունները պետք է վերանայեն այդ ոլորտը, ստեղծվի հատուկ մարմին, որը կվերահսկի բնագավառին հատկացվող ֆինանսավորումները: Այլապես սա պետական մակարդակով խելագարություն է»,- ասաց դոկտոր պրոֆեսորը:

Նա անարդար համարեց, որ չի ընդգրկվել ԳԱԱ-ի ամենաարդյունավետ աշխատող գիտնականների այս տարվա ցուցակում: «Պատճառն այն է, որ մասնագետներն ընտրվում են խաբեբայությամբ, խմբակային կեղծ փորձագիտության արդյունքում: Այս անարդարությունից դրդված՝ հրաշալի շատ գիտնականներ, ընդ որում՝ երիտասարդ, հեռանում են երկրից:

Ես նախօրոք գիտեի, որ փորձագիտությանը ներկայացրած աշխատանքս մերժվելու է, սակայն մտածված կերպով եմ մասնակցել՝ բացահայտելու ոլորտում առկա կեղծիքները: Երկրում առկա մթնոլորտը կոռուպցածին է: Սրանում ոչ թե նախագահն է մեղավոր, այլ մորթապաշտ գիտնականները: Գիտության կոմիտեն գիտության դեմ է աշխատում»,- ասաց Սիներիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս պատրաստվում է նույնաբովանդակ բաց նամակ հղել նաև երկրի ղեկավարին, վարչապետին և ԱԺ նախագահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում