Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների Լիգայի ռեկորդ է սահմանել` հեթ-տրիկների քանակով: Այդ մասին է հայտնում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած «Այաքս»-ի դեմ հանդիպմանն արգենտինացի ֆուտբոլիստը ձևակերպել է իր չորրորդ հեթ-տրիկը:
3-ական անգամ հեթ-տրիկի հեղինակ են դարձել «Ֆիորենտինա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը և «Միլան»-ի ու «Յուվենթուս»-ի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին:
Հարկ է նշել, որ Մեսսին արդեն 62 գոլ է հեղինակել Չեմպիոնների Լիգայում, մինչդեռ գոլերի քանակով ռեկորդը պատկանում է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսին, ով 71գոլ է խփել մրցաշարում:









































