Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրեն դիմակայող ընդդիմության 90%-ն ահաբեկիչներ են:
«Մեզ մոտ քաղաքացիական պատերազմ չէ: Մեզ մոտ պատերազմ է: Դա պատերազմի նոր տեսակ է… 80-90%-ը ընդհատակյա ահաբեկիչներ են՝ «Ալ-Քաիդան» և դրա խմբավորումները»,- հայտարարել է Ալ-Ասադը:
Նրա խոսքով՝ Սիրիայում հակամարտության ընթացքում սպանվել է 15 հազար զինծառայող, զոհվել են տասնյակ հազարավոր սիրիացիներ, հիմնականում ահաբեկչական հարձակումներից:
Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է 100 հազար մարդ:











































