Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը Կատարի 59 քաղաքացիների և 12 կատարական կառույցներ ներառել են ահաբեկչությանն աջակցող անձանց ու կազմակերպությունների ցուցակում։ Այս մասին ասվում է 4 պետությունների համատեղ հայտարարությունում՝ հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Համատեղ փաստաթղթում նշվում է, որ Կատարը վարում է երկակի չափորոշիչների քաղաքականություն՝ հայտարարելով ահաբեկչության դեմ պայքարի մասին և միաժամանակ աջակցելով ծայրահեղական խմբավորումներին։
Արաբական 4 երկրները հայտարարել են այն մասին, որ իրենք մտադիր են շարունակել ի հայտ բերել և հետապնդել նրանց, ովքեր աջակցում են ահաբեկիչներին, ինչպես նաև պայքարել ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների դեմ։









































