ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին Սենատի հետախուզական հարցերով հատուկ կոմիտեում անցկացված լսումների ժամանակ Թրամփին մի քանի անգամ ստախոս է անվանել։
Նա ցուցմունք է տվել մի քանի ժամ շարունակ և ԱՄՆ նախագահին մեղադրել զրպարտության մեջ՝ հայտնում է CNN-ը։
Կոմին բարկությամբ է անդրադարձել ՀԴԲ-ում իր աշխատանքի և տիրող քաոսի մասին Թրամփի ներկայացրած պատկերին: «Այդ ամենը սուտ է, անմիտ և պարզունակ»,- ասել է Կոմին:
Նա նշել է, որ իրեն աշխատանքից հեռացրել են ռուսական միջամտության վերաբերյալ հետաքննության ընթացքը փոխելու համար։
Կոմին բացասաբար է պատասխանել հետաքննությունը դադարեցնելու Թրամփի խնդրանքի գոյության մասին հարցին։










































