ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, հաջորդ շաբաթ որդու՝ Բարոնի հետ կտեղափոխվի Սպիտակ տուն։ Այդ մասին հայտնում է Politico-ն։
Պարբերականի տվյալներով՝ առաջին տիկինն ու նրա որդին նախագահական նստավայր կտեղափոխվեն հունիսի 14-ին, երբ տղան կավարտի ուսումնական տարին։ Նրանք մինչ օրս բնակվում էին Նյու Յորքում գտնվող շքեղ Trump Tower-ում։










































