Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծախսերը Իրա՞նը կհոգա

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստի արդյունքներով, Թեհրանում մայիսի 30-ին ստորագրվել է երկկողմ փաստաթուղթ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։ Գազի, նավթի, ջրի, էլեկտրաէներգիայի, առևտրի, արդյունաբերության ոլորտներում համագործակցության հուշագիրը ստորագրել են հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է երկկողմ, հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության շարունակման անհրաժեշտությունը: Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարի 2009 թ. նկատմամբ ավելացել է 38 տոկոսով՝ հասնելով 270 միլիոն դոլարի: Այդուհանդերձ, ըստ Ալի Աքբար Սալեհիի, առևտրի ներկա մակարդակը չի համապատասխանում ներուժին և կարողություններին, թեև «առկա են բոլոր հնարավորությունները ծավալը հասցնելու ընդունելի մակարդակի»: «Եթե նկատի ունենանք Հայաստանի յուրահատուկ դիրքը տարածաշրջանում՝ մի կողմից այն կարող է կապվել Սև ծովի հետ, մյուս կողմից՝ Պարսից ծոցի՝ Իրանի միջոցով, դա կարող է հանգեցնել դրական տնտեսական պտուղների երկու պետությունների և ողջ տարածաշրջանի համար»,-ասել է Իրանի ԱԳՆ-ն:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով՝ հայ-իրանական կապերը շատ բարձր մակարդակի են4 և համագործակցությունը տարբեր ոլորտներում կշարունակվի: «Երկու երկրները գերազանց քաղաքական կապեր ունեն»,- նշել է նախարարը:

Թեհրանում ունեցած հանդիպումներում քննարկվել է նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հնարավորությունը: ԻԻՀ ճանապարհների ու տրանսպորտի փոխնախարար Ռեզա Փիլփայեն հայտնել է իրանական կողմի պատրաստակամությունը կապալառու կազմակերպություններով ներգրավվել Ջուլֆայից (Իրան) Սիսիան (Հայաստան) երկաթգծի կառուցման գործում, որտեղ կպահանջվի 2.5 միլիարդ դոլարի ներդրում: Երկաթուղային ցանցh ունենալու է 540 կիլոմետր երկարություն, որից 480 կիլոմետրը` Հայաստանի, 60 կլիոմետրը` Իրանի տարածքում:

Իրանի էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջուի հետ հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը սկսվելու է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Առաջիկա օրերին հայկական կողմը քննարկումներ կունենա իրանական շինարարական կազմակերպության հետ: 800-900 մեգավատտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի շինարարության նախագծի արժեքը գնահատվում է 110 մլն դոլար:

Կողմերը քննարկել են նաև Արաքս գետի վրա հէկի շինարարության հարցը: Մ.Նամջուի խոսքերով, հէկի շինարարությամբ զբաղվելու է իրանական կոնսորցիումը, նախագծի արժեքը գնահատվում է 400-500 մլն դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում