«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ 15 օրից ԼՂՀ-ի ձեռք բերած օդանավերը տեխնիկապես պատրաստ կլինեն թռիչքներ իրականացնելու Ստեփանակերտի օդանավակայանից:
«15 օրից օդանավը զրոյական վիճակում կլինի, այսինքն տեխնիկապես պատրաստ կլինի թռիչքներ իրականացնելու համար»,- հայտնել է քաղավիացիայի պետը հավելելով, որ օդանավակայանը ևս վաղուց պատրաստ է օդանավ ընդունելուն և ճանապարհելուն: Նա նշել է, որ հիմա օդանավը անցնում է տեխնիկական սպասարկման տեխզննում, որը իրականացնում է օդանավը արտադրող ձեռնարկությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:






































