Friday, 19 06 2026
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Ազատամարտիկները կհամագործակցեն բոլոր նրանց հետ, ովքեր «կուրսից չեն շեղվել», նաև՝ Ծառուկյանի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, տևական լռությունից հետո Սեյրան Օհանյանն է հարցազրույցով հանդես եկել՝ նշելով, որ ինքը մնում է քաղաքականության մեջ։ Նա ընդգծել է նաև, որ խորհրդարանից դուրս կարող են զարգացումներ լինել, որոնք կարող են բերել ֆորս-մաժորների։ Արդյոք կշարունակե՞ք պայքարը Օհանյանի հետ։

– Մեր դաշինքն իր կուրսից չի շեղվում։ Կլինի՞ նորմալ պայքար, կլինի՞ հարթակ, որտեղ կարող ենք բարձրաձայնել ու լուծել մեր երկրի խնդիրները՝ մենք այնտեղ կլինենք։ Եթե այդ խնդիրները կլուծեն իշխանությունները՝ շատ ավելի լավ, մենք շնորհակալ կլինենք։ Այսօր կա խորհրդարան, կա ընդդիմություն, բայց Հայաստանում միշտ էլ արտախորհրդարանական ընդդիմության անհրաժեշտություն է լինում։ Եթե ձևավորվի այդպիսի ընդդիմություն, և առաջ քաշվեն այն կարևոր հարցերը, որ նաև մեզ են հուզում, մենք կլինենք այնտեղ։

– Կոնկրետ ո՞ր խնդիրների մասին է խոսքը։

– Մենք ամենաառաջնային խնդիրը արտագաղթն ենք համարում։ Մեր բանակի հետ կապված կան խնդիրներ, եթե լինի տարածքներ հանձնելու որոշում, սոցիալական վիճակը մարդկանց՝ այդ ամենը մեր ժողովրդի համար վտանգ է ներկայացնում։ Հիմա նայում ենք՝ կառավարությունը փորձում է այդ խնդիրները լուծել, եթե լուծեն՝ փառք ու պատիվ իրենց, բայց եթե ոչ՝  ուրեմն, իհարկե,  ժողովուրդը պետք է պահանջի։  Այսօր խորհրդարանում 4 ուժ է, բայց հիմնական ընդդիմությունը ներկայացված չէ, ու կարևոր ծրագրերը կարող են և չներկայացվել։ Եթե խորհրդարանից դուրս ձևավորվի նորմալ թիմ՝ շատ ավելի լավ։ Ասեմ՝ նորմալ իշխանությունները պետք է ուրախ լինեն, որ երկրում ուժեղ ընդդիմություն լինի։ Մեզ մոտ այդպես չի՝ ջարդում, ոչնչացնում են ընդդիմությանը։ Հիմա եթե իսկական, լավ թիմ լինի՝  իհարկե, կհամագործակցենք։

– Սեյրան Օհանյանը չի բացառել համագործակցությունը նաև Գագիկ Ծառուկյանի հետ։ Դուք այդ համագործակցության փորձն ունեք, կգնա՞ք նորից այդ քայլին։

– Ես ոչ մեկի հետ համագործակցությունը չեմ բացառում, բայց մեր խնդիրը անձերն ու գործիչները չեն։ Մեր խնդիրը կոնկրետ ծրագրերն են. ովքեր կառաջնորդեն, կօգնեն այդ ծրագրերի իրագործմանը՝ շատ ավելի լավ, կհամագործակցենք իրենց հետ՝ անկախ իրենց տեսակից, որակից։ Շատ գործիչներ կան, որոնց հետ ճանապարհ ենք անցել, բայց իրենք  կուրսից շեղվել են, ու այսօր իրենց հետ անելիք չունենք։ Մենք անհատների դեմ չենք պայքարում,  մենք երևույթների դեմ ենք պայքարում։

– Իսկ Ծառուկյանը Ձեր նշած կուրսից շեղվե՞լ է։

– Իհարկե, չի շեղվել։ Շատ խնդիրներ քննարկել ենք,  ու այսօր այդ խնդիրները լուծված չեն։  Եթե շարունակեն պայքարը այդ խնդիրների լուծման համար՝ իհարկե, կհամագործակցենք։

Մենք քաղաքական միավոր չենք, որպես պատերազմ անցած նախկին զինվորականներ՝ մեր խնդիրը պետության ամրապնդումը, տնտեսության  զարգացումն է։ Եթե հզոր տնտեսություն չունենանք, բանակը չի ամրանա։ Եթե անգամ իշխանությունները  քայլեր անեն՝ մենք կողջունենք, բայց մինչ այսօր արված քայլերը հակառակ ուղղությամբ են տարել՝ երկիրը թուլանում է։ Առաջիկայում կլինի՞ քաղաքական դաշտում պայքար այդ նպատակով՝ իհարկե, կաջակցենք։ Իսկ կոնկրետ հիմա զբաղված ենք մեր կռված տղաների խնդիրներով՝ նրանց նյութական, սոցիալական հարցերը լուծելով։ Նրանք այսօր սոցիալապես ամենախոցելի խավն են դարձել։ Փորձում ենք օգնել։

 

Լուսանկարը՝  ArmLur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում