ԱՄՆ-ը կարող է իր երկիր ուղևորվող ինքնաթիռներում նոթբուքերի տեղափոխման արգելքը տարածել ևս 71 օդանավակայանի վրա՝ ի հավելում արդեն եղած 10-ի։ Այս մասին Ներկայուցուցիչների պալատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանության հարցերով նախարար Ջոն Քելլին։
«Այժմ մենք ուսումնասիրում ենք ևս 71 օդանավակայան»,-ասել է Քելլին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դիտարկում է նաև նոթբուքերի ստուգման այլ միջոցներ՝ դրանք որպես ուղեբեռ հանձնելու համար։
Սահմանափակումները ներմուծվել էին մարտին՝ Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի օդանավակայանների նկատմամբ։









































