Առնվազն 25 մարդ զոհվել, ևս 8-ը վիրավորվել են հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգի հրավառելիքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է Times of India-ն։
Տուժածները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Դեպքի պահին գործարանում մոտ 40 աշխատող է գտնվել, մեծամասնությունը՝ կանայք։ Ոստիկանության հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով շենքի մի մասը փլուզվել է՝ արգելափակելով մարդկանց։ Փրկարարական աշխատանքներն անցկացվել են մինչ ուշ գիշեր։
Պայթյունի պատճառները հայտնի չեն, անցկացվում է հետաքննություն։ Գործարանի սեփականատերը թաքնվում է ոստիկանությունից։















































