ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրուցում պատասխանել է միասեռականների վերաբերյալ ծիծաղաշարժ հարցին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Զրույցի ընթացքում Սթոունը հարցրել է, թե ինչպես կվարվեր Պուտինը, եթե սուզանավում միևնույն լոգասենյակում հայտնվեր միասեռականի հետ:
«Իրականում ես կնախընտրեի նրա հետ լոգասենյակ չգնալ: Ինչո՞ւ սադրել, չէ՞ որ Դուք գիտեք՝ ես ձյուդոյի վարպետ եմ»,- պատասխանել է Պուտինը:
ՌԴ նախագահը զրույցի ժամանակ նշել է, որ Ռուսաստանում միասեռականների նկատմամբ բռնաճնշումներ չեն իրականացվում։









































