Անտեսանելի ֆլեյտա նվագող դպրոցականը դարձել է սոցցանցերի օգտատերերի սիրելին: Տեսահոլովակը հրապարակված է նրա ավագ քրոջ (ABelenje) Twitter-օգտահաշվում։
Տեսագրության մեջ, որը չորս օրում ավելի քան 162 հազար լայք և 63 ռեթվիթ է հավաքել, տղան ելույթ է ունենում դպրոցական համերգում և ձևացնում, թե ֆլեյտա է նվագում:
«Եղբայրս կորցրել էր իր ֆլեյտան, բայց ուսուցիչը, միևնույն է, նրան ստիպել է ելույթ ունենալ»,- բացատրել է ABelenje-ը:
Տեսահոլովակին կից մեկնաբանություններում Twitter-ի օգտատերերը հիացել են երաժշտական գործիքով նվագը նմանակելու դպրոցականի կարողությամբ:











































