Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը այսօր փակել է ԳՈՒՄ-ի շուկայի հարևանությամբ գտնվող մսի շուկան՝ մոտ 20 խանութ։
Մսավաճառները դժգոհություն են հայտնում, որ նախօրոք ոչ մի նախազգուշացում չի արվել, և որևէ պայման չի առաջադրվել, այլ պարզապես փակել են խանութները։ Այս ամենը մեծ ֆինանսական վնաս է հասցնում մսավաճառներին։ «Մեր վիճակը անորոշ է։ Չգիտենք՝ ինչ անել։ Մենք մեծ ծախսեր ենք արել։ Սա անում են՝ իբր որ միսը չփչանա, սակայն արդյունքում 150 կգ միս է փչանում։ Թարմ միսը մի քանի օր սառնարանում պահելու հետևանքով կորցնում է իր որակը»,- ասում է մսավաճառներից մեկը։
Կրպակները փակվել են սանիտարական պայմանները չապահովելու, մասնավորապես՝ մսի բաց վաճառքի պատճառով։ Սակայն մսավաճառներից ոմանք պնդում են, թե որևէ սանիտարական խախտում թույլ չեն տվել։










































