Սիրիայի դաշնակիցների օպերատիվ շտաբը, որի կազմի մեջ են մտնում լիբանանյան «Հըզբոլլահի» և Իրանի ուժերը, միջազգային կոալիցիայի կողմից իր դիրքերին վրա կատարված հարձակումից հետո հայտարարել է, որ հարկ եղած դեպքում ունակ է հարվածելու Սիրիայում ամերիկացի զինվորականների դիրքերին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Երեքշաբթի ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան նոր հարված է հասցրել Սիրիայի հարավային Աթ-Տանֆ շրջանում կառավարամետ ուժերին։ Առաջին նման հարվածը հասցվել էր մայիսի 18-ին՝ նույն շրջանում՝ պատճառաբանությամբ, թե այդ ջոկատների գործողությունները սպառնում են կոալիցիայի ուժերին։
Շտաբն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է «վախկոտ ագրեսիա»։




































