Չինուհին ողջ է մնացել 15 օր ջրհորում անցկացնելուց հետո, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին:
38-ամյա Սու Չիսյուն Հենան նահանգում սեպտեմբերի 1-ին ընկել է ցամաքած 4 մետրանոց ջրհորը:
Նա ողջ է մնացել այն բանի շնորհիվ, որ կերել է ջրհոր ընկած եգիպտացորեն ու խմել անձրևաջուր: Ներկայում նա գտնվում է հիվանդանոցում բժիշկների հսկողության ներքո:
Ջրհորը շրջապատված է եղել եգիպտացորենով, ու այն տեսնելը գրեթե անհնար է եղել:
Սեպտեմբերի 16-ին կնոջ ճիչերը լսել է դաշտում աշխատող մի գյուղացի, որն էլ հրշեջների է կանչել:








































