«Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես և ընդունված է, աշխատանքից ազատվել են նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի օգնականներն ու խորհրդականները՝ 6 հոգի:
Կադրային այլ փոփոխություններ Դավիթ Հարությունյանը դեռևս չի իրականացրել, միայն իր օրոք կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Նունե Խաչատրյանն է նախարարություն տեղափոխվել: Վերջինս, հիշեցնենք, համարվում է Հարությունյանի հավատարիմ գործընկերը, նրա աջ ձեռքը:
Նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ իր հետ Ազգային ժողով է տարել Գոհար Պողոսյանին, ով արդարադատության նախարարության հանրային կապերի պատասխանատուն էր»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Panorama.am-ի









































